ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Կրծքի քաղցկեղը սպառնում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց
Հայաստանում ավելացել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը, եւ հիվանդությունն էլ երիտասարդացել է: Ցուցանիշների ավելանալը պայմանավորված է նաեւ նրանով, որ մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժշկի:
«Պրոֆիլակտիկ այցելությունները 30 տոկոսով ավելացել են: Մարդիկ համեմատաբար հոգատար են դարձել իրենց առողջության հանդեպ», երեկ «Արմատ» ակումբում ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի իրենց կենտրոնն ունեցել է 15000 այցելու, իսկ այս տարի` այս պահի դրությամբ արդեն 10200: Հետազոտվելու համար նրանց դիմում է օրական շուրջ 90 հոգի: Ճիշտ է, այցելությունների թիվն ավելացել է, սակայն դա դեռ բավարար չէ առողջ հասարակություն ունենալու համար: Հաճախ կանայք դիմում են բժշկի միայն այն ժամանակ, երբ հիվանդությունը բավականին զարգացած է լինում, եւ վիրահատությունն այլեւս անզոր է լինում փրկելու հիվանդի կյանքը: Տարեկան մի անգամ կինը պետք է անցնի մամոգրաֆիկ հետազոտություն:
«Երբ քաղցկեղը բջջային փուլում է, փոքր վիրահատության միջոցով հնարավոր է փրկել հիվանդի կյանքը», նշեց Խաչանուշ Հակոբյանը:
«Ազգի» հարցին, թե ի՞նչ արժե 1 հետազոտությունը, բանախոսը պատասխանեց. «Մամոգրաֆիկ հետազոտությունը ռենտգեն հետազոտություն է: Մեր կենտրոնում այն արժե 11000 դրամ եւ իրականացվում է ամենաժամանակակից սարքավորումներով: Այս 11000 հազարի մեջ է մտնում նաեւ սոնոգրաֆիկ հետազոտությունը, որն առանձին արժե 6000 դրամ, իսկ միայն մամոգրաֆիկ հետազոտություն չի կարելի անցկացնել»:
Խ. Հակոբյանը տեղեկացրեց, որ արտասահմանում նման հետազոտությունն արժե 600 դոլար: «Ազգի» դիտարկմանը` արդյոք կենտրոնն ունի՞ այցելուներ արտասահմանից, գործադիր տնօրենը պատասխանեց, որ քիչ չեն օտարազգի այցելուները: «Մեզ շատ են դիմում դեսպանատների ու տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատակիցները», նշեց բանախոսը:
Հայաստանի մարզերից Գեղարքունիքի մարզում է առավել տարածված կրծքագեղձի քաղցկեղը: «Դրա համար էլ այնտեղ հիմնեցինք մեր մասնաճյուղը», ասաց Խ. Հակոբյանը:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում 13 տարիների ընթացքում կատարվել է 196 հազար հետազոտություն, եւ 5921 հոգու մեջ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, 13202 կին հետազոտվել են անվճար:
«11 տղամարդու մեջ եւս հայտնաբերվել է կրծքի քաղցկեղ: Նրանցից 4-ը մահացել են, 7-ը վիրահատվել են եւ հիմա էլ ապրում են», տեղեկացրեց Խ. Հակոբյանը:
Տղամարդիկ չեն կարող հաշտվել այն մտքի հետ, որ կրծքի քաղցկեղը սպառնում է նաեւ իրենց, հասարակության մեջ այս երեւույթը միանշանակ զարմանք է առաջացնում:
Կրծքագեղձի քաղցկեղը, ինչպես բոլոր քաղցկեղները, չունի բուժման մեթոդ` չհաշված վիրաբուժական միջամտությունը, եթե այն ժամանակին է լինում: Ինչեւէ, հիվանդության ելքը շարունակում է մնալ կանխարգելումը, եւ մարդիկ ինչքան իրազեկ լինեն, այնքան հեշտությամբ կխուսափեն քաղցկեղից:
Ըստ բանախոսի` հիվանդության առաջացմանը նպաստող գործոններից են խրոնիկական սթրեսները, ծխախոտի, ալկոհոլի չարաշահումը, ճարպակալումն ու ավելորդ քաշը:
«Ցավալի է, որ ծխում են մեր երիտասարդ աղջիկները, 10-15 տարի հետո նրանք քաղցկեղի հետ կապված խնդիրներ են ունենալու», ասաց բանախոսը:
Հիվանդությունը փոխանցվում է նաեւ ժառանգաբար: Եթե որեւէ մեկի տատիկը, մորաքույրը կամ մայրը կրծքագեղձի քաղցկեղ ունեն կամ ունեցել են, լավ կլինի, որ տվյալ տան անդամն ավելի վաղ հետազոտվի:
Սեւամորթների մեջ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը շատ ցածր տոկոս են կազմում, իսկ թե ինչո՞ւՙ բժշկությունը դեռեւս չի բացահայտել:
Վերջում բանախոսը տեղեկացրեց, որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հոկտեմբերին աշխատում է 50 տոկոս զեղչով, քանի որ հոկտեմբերը հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս:
09.07.2010
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







